Բաժիններ՝

Արամ Մանուկյանի շենքը կպահպանվի, Աֆրիկյանների շենքը՝ կվերանորոգվի

«Հին Երևան» ծրագիրը մոտավորապես 70 տոկոսով իրացված է: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: «Ծրագրի համար կա երկու ներդրող, որոնցից առաջինն արդեն իսկ Աբովյան փողոցի հարակից հատվածում սկսել է աշխատանքները: Մեկ ամսից կսկսվի «Հին Երևան»-ի Տերյան փողոցի հատվածի շինարարությունը»,- նշեց Նարեկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ ծրագրի իրականացման արդյունքներն ավելի շոշափելի կլինեն տարվա երկրորդ կեսին: Նարեկ Սարգսյանը նաև հավելեց, որ նախագծի համաձայն կպահպանվի Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի շենքը, իսկ Աֆրիկյանների շենքը կվերանորոգվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս