Բաժիններ՝

Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հունիսի 27-ին տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի գործով դատական վերջին նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արարատ Խանդոյանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը:

Ավելի վաղ, դատախազ Հայկ Պետրոսյանը 4 տարվա ազատազրկում էր պահանջել՝ նշելով, որ կան բավարար ապացույցներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգությունների, ինչպես նաև բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ։ Խանդոյանը մեղքը չի ընդունում և նշում է, որ հենց ինքն է բռնության ենթարկվել: Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Իսկ պաշտպան Արա Ղարագյոզյանը չի գտնում, որ իր պաշտպանյալը կատարել է որևէ հանցագործություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս