Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեn զեկույց է հրապարակել ԱԺ ընտրությունների վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայ զինծառայողներին` զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանի գլխավորությամբ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը պատասխանել է նորածին հնգյակի ծնողների այն դժգոհություններին, թե երեխաների կյանքը փրկելու համար պետք էր արտասահմանից մասնագետների հրավիրել։
Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կինոսրահում մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:
Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար:
Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի և Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Սաքունցի վարած Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի ավտոմեքենաները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիին ազատել է իր պարտականությունների կատարումից:
Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ «Գիշերային գայլեր» խմբի որոշ բայքերներ կարողացել են մուտք գործել Վրաստան, քանի որ ակումբը հիշեցնող որևէ նշան չեն կրել:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինը հաղթանակ է տարել Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել է Յոնհապ գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային ընտրական կոմիտեին, նա ապահովել է ընտրողների ձայների 41,1 տոկոսի (13,4 մլն քաղաքացիների) աջակցությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այս օրերին անձամբ է զանգահարում ԱԺ ընտրություններում կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին՝ համոզելով ու խնդրելով աշխատել իր օգտին:
Մայիսի 9-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի «ԷռՆիԷլ» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 5-ին ԿԸՀ-ն նորընտիր պատգամավորներին հանձնեց մանդատները, սակայն ոմանք չէին եկել ստանալու։ Ոմանց մանդատները լիազորագրերով ստանում էին այլ անձինք, ինչպես «Ելք» դաշինքինը, ոմանք էլ ընդհանրապես բացակայում էին, ինչպես, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Մայիսի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամսվա տեղեկագրի համաձայն՝ այս տարվա մարտին ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրված դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.6 տոկոս:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության առաջիկա հրաժարականից հետո մեկ տարվա կտրվածքով բոլոր նախարարները կվերանշանակվեն, բացի արդարադատության նախարարից:
«Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա»
Մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 9-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Ախպարա (Աղբյուրակ) թաղամասի խաչմերուկի մոտակայքում «Audi» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Թող այլ նախարարներ նույնպես դնեին իրենց թեկնածությունն ու տեսնեին, թե ինչ է մտածում ժողովուրդը իրենց մասին՝ Ռ-Էվոլյուցիա հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Դաշնակցության նախարարների մասին: Թե հատկապես ում նկատի ունի Արմեն Ռուստամյանը «թող այլ նախարարներ նույնպես» ասելով՝ պարզ չէ:
«Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։
Ասում են, թե առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին:
ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչեւ ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։
Կիևում ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016/17 րցաշրջանի եզրափակչի առաջին մասնակիցը Թուրինի «Յուվենթուսն» է: