ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» Հանրապետականից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին:

Սակայն սա դեռ բոլորը չէ: Ասում են, ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել»

«Հանրապետականից»: Ըստ այդմ, չի բացառվում, որ դաշնակցականները, իհարկե, ոչ նախարարի, բայց փոխնախարարի եւ մեկ մարզպետի պաշտոն եւս ստանան:

Իսկ թե ում են ՀՅԴ-ում պատրաստվում առաջարկելու փոխնախարարի ու մարզպետի թեկնածու, առայժմ հայտնի չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031