Բաժիններ՝

«Յուվենթուսը»­ Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016/17 րցաշրջանի եզրափակչի առաջին մասնակիցը Թուրինի «Յուվենթուսն» է:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենթուսը»­ հյուրընկալել էր «Մոնակոյին» (2:1): Թուրինյան ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ հանդիպման 33-­րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը: Խաղակեսի վերջին րոպեներին` հեռահար, դիպուկ հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Դանի Ալվեսը: Երկրորդ կեսում «Մոնակոյից» Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը: «Յուվենթուսը» երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Եզրափակչի մյուս զույգը հայտնի կլինի մայիսի 10-­ին` «Ատլետիկո»-­«Ռեալ» խաղից հետո: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «արքայական ակումբը» 3:0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031