ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը:
Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից երկուսը՝ Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները, տեղում մահացել են, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուների՝ «Հառաջ» շարժման առաջնորդ, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենի մայիսի 3-ի հեռուստաբանավեճին ֆրանսիական հեռուստատեսության ալիքներով հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին պայմանագիր ստորագրել: Հիշատակելով Վրաստանի օրինակը՝ նա ասաց, որ ԵՄ ռեժիմի ազատականացումը չի մեծացնում արտագաղթը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
Իսկ երեխաների հորական տատիկը՝ տիկին Արմինեն, ասել է. «Լավ են, նոր լսեցի, որոշների ապարատները կհանեն, ինքնուրույն կշնչեն։ Հավատում ենք, որ ամեն բան լավ է լինելու, մենք մեր երեխաների հետ դուրս ենք գրվելու»։
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի է իր ցանկացած ստեղծագործությունից:
Մայիսի 5-9-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 16.05-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վարդան Ղ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը տոլմա ուտելու հետևանքով:
«Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:
Միացյալ Նահանգների Google ինտերնետընկերությունը հայտնել է խարդախների մասին, որոնք Gmail էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ ծառայողների ցուցակը:
Կորեայի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ են մայիսի 4-ին մասնակցել երկրի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը
Գերակա ոլորտներում պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն է իրականացվելու: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի կառավարությունն ակտիվ տնտեսվարողներին գործուն աջակցություն ցուցաբերի:
Մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է ՈրոտՄայիսի 4-ին, ժամը 09:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը չի պատկերացնում, թե ով կարող էր մայիսի 3-ին երեկոյան իր նկատմամբ մահափորձ կատարել:
Մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատև տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված և մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:
Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը:
Պիեր Պևիչը նշեց, որ հայկական ստարտափերի հետ կապված հիմնական խնդիրները վերաբերում են գաղափարները շուկայում իրացնելուն, ստարտափից բիզնես անցում կատարելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությանը:
Սեռական բռնությունն ահաբեկչության եւ խոշտանգումների գործիք է դարձել զինված հակամարտությունների պայմաններում, ահաբեկչական խմբավորումներից շատերը Սիրիայում, Իրաքում եւ Նիգերիայում առեւանգում են կանանց, նրանց վերածում սեռական ստրկուհիների եւ վաճառում բաց շուկաներում:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ոչ միայն ազատվել է պաշտոնից, այլև արձակվել զինվորական ծառայությունից:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, իսկ 2016 թվականի մայիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավատին չի հասցվել:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել է 1,94 միլիարդի:
Մենք, բնականաբար, դեմ ենք սրան, հեչ մարդ չգիտի, որ տեղափոխեցին Ռուսաստան արդյոք կնստի՞ ճաղերի հետևում ու իրեն հասանելիք պատիժը կկրի՞, թե՞ ազատ կարձակեն։ Մեր անելիք քայլն այն է, որ մենք բողոքարկելու ենք մինչև Եվրադատարան, ուրիշ հնարավոր անելիքներ չունենք: