«Իմ կողքին մարդիկ խուսափում էին կանգնել, որովհետև կարող էին իրենց նկարել». Աշոտ Եղիազարյանը բացատրում է՝ ինչու իրենք չանցան խորհրդարան

Տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Աշոտ Եղիազարյանը գտնում է՝ Հայաստանում աշխատատեղեր չես ստեղծվել, ներդրումներ չեն արվել, որովհետև Հայաստանի տնտեսությունը սպասարկել է Ռուսաստանի տնտեսությանը:

Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներն» ընտրություններին մասնակցող միակ ուժն էր, որը առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից ու միանալ ԵՄ-ին: Նա կարծում է՝ վիճակն ավելի կվատանա, եթե ԵԱՏՄ-ից դուրս չգանք. «Մենք գահավիժում ենք, դա կարող է հանգեցնել կոլապսի»:

168.am-ի հարցին՝ փաստորեն հասարակության մեջ չկա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը, որ «Ազատ դեմոկրատներն» այդքան քիչ ձայն հավաքեցին, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Ես բերեմ իմ օրինակը, իմ կողքին մարդիկ խուսափում էին կանգնել, որովհետև կարող էին իրենց նկարել, որովհետև իրենք կարող էին դրա պատճառով ընտրակաշառք չստանալ, կամ ընկալվել այլ ուժ, Ռուսաստանին մերժող ուժ: Համենայն դեպս, ես նկատեցի, որ մարդիկ խուսափում են նույնիսկ շփվել: Իհարկե, խոսքը վերաբերում է ոչ թե Երևանին, այլ մարզերին: Մենք որպես սոցիում կամ հասարակություն՝ քայքայված վիճակում ենք. հարևաններ, բարեկամներ, այդ կապերն էլ արդեն չեն աշխատում, դա շատ վտանգավոր բան է: Ես նկատեցի նաև վախը, համատարած վախն ամեն ինչի նկատմամբ: Կարծում եմ՝ այդ բոլոր վախերը գալիս են նախևառաջ՝ Մոսկվայի նկատմամբ ունեցած վախից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930