 
                        Թաիլանդում օձը նետվել է ճանապարհով ընթացող մոտոցիկլիստի վրա
 
                                    Թաիլանդում օձը քիչ էր մնում խայթի մայրուղով ընթացող մոտոցիկլիստին: Պատահարի տեսահոլովակի վրա ուշադրություն է դարձրել Mashable պորտալը:
«Դուք, հավանաբար, կարծում եք, թե մոտոցիկլետով ուղեւորության ժամանակ օձի կողմից խայթվելու շանսերը բավականին փոքր են: Բայց, ըստ երեւույթին, Թաիլանդի Լամպանգի նահանգում ամեն ինչ այլ կերպ է»,- նշել է հրատարակության թղթակիցը:
Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է օձը նետվում վարորդի վրա, որն ստիպված է եղել մի կողմ թեքվել եւ բարձրացնել ոտքերը՝ խայթոցից խուսափելու համար:
Դատելով ըստ ամենայնի՝ օձն ընկել է մոտոցիկլետի հետեւից ընթացող ավտոմեքենայի տակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        