Բաժիններ՝

««Յուվենթուսն» ավելի լավն էր և արժանի էր առաջ անցնելուն». Ժերար Պիկե

Խոսքեր, որոնք երբեք չեն լսի կատալոնացուց «Ռեալի» երկրպագուները:
«Առաջին խաղի արդյունքից հետո դժվար էր կորցրածը հետ բերել: Մենք մի քանի շանսեր ունեցանք, որոնք չկարողացանք իրացնել:

«Յուվենթուսը», ինչպես հայտնի է, շատ լավ է պաշտպանվում, և նրանք դա ապացուցեցին: «Յուվենթուսը» մեծ թիմ է:

Երկու խաղերի արդյունքում թուրինցիներն ավելի լավն էին և արժանի էին կիսաեզրափակիչ դուրս գալուն: Նրանց մաղթում եմ ամենայն բարիք ապագայում: Կարծում եմ՝ «Յուվենթուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում»,- Պիկեին է մեջբերում Football Italia-ն:

«Յուվենթուսը» տանը հաղթեց «Բարսելոնային» 3:0 հաշվով: Պատասխան խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս