
Վթար Ողջաբերդ գյուղի սկզբնամասում. կան վիրավորներ

Ապրիլի 15-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում՝ կենտրոնական փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի վերջնամասում «BMW» մակնիշի 37 CT 003 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ., 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ):
Վարորդ՝ Խ. Վ.-ը և ուղևոր՝ Մ. Դ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: