Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը դանակահարել է «Յունիփուլ» ՍՊԸ-ի լողավազանների խանութի տնօրենին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:00-ի սահմաններում Իզմիրլյան բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին հայտնել են, որ «աջ ազդրի միջին երրորդականի միջային մակերեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ, 44-ամյա Վահե Հովհաննիսյանն է:
Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Դրոյի փողոցի 3-30 հասցեից, որտեղ դանակի հարված է ստացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Վ. Հովհաննիսյանի եղբայրը՝ Երևան քաղաքի Ն. Զարյանի փողոցի բնակիչ, 53-ամյա Վարդան Հովհաննիսյանը, ոստիկանությանը հայտնել է, որ եղբոր հետ վիճաբանել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 33-ամյա Արամայիս Բադալյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է եղբորը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Հովհաննիսյանը աշխատում է «Յունիփուլ» ՍՊԸ-ի լողավազանների խանութի տնօրեն, եղբայրը նույն ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, իսկ դանակահարության կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Բադալյանը անհատ տաքսու վարորդ է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։