ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփեց ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանագրությունը: Քվեարկության վերջնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն․
«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է ՝14 հազար 739:
«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265:
«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836
Կոնգրես-ՀԺԿ դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48:
Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է: Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետև ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից:
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։
ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։