
Հայ թաեքվոնդոիստներն ավարտեցին մրցելույթները երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Սոֆիայում ընթացող թաեքվոնդոյի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ հանդես է եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հենրիխ Բադալյանը (68 կգ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ մարզիկը պարտվել է առաջին գոտեմարտում եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:
Ավելի վաղ մեկնարկային մարտերում պարտվել էին նաև Ալբերտ Հովհաննիսյանն ու Գարեգին Մախմուրյանը (երկուսն էլ` 58 կգ):