
Քանյե Ուեսթը թողարկել է ոսկերչական զարդերի հավաքածու

Քիմ Քարդաշյանի սիրելի զարդերն արդեն հնարավոր է գնել:
Քանյե Ուեսթն ուժերն է փորձում ոսկերչության բնագավառում և արդեն արտադրել է ոսկերչական զարդերի իր առաջին՝ Yeezy շարքը, որոնք ամիսներ շարունակ գովազդում էր Քիմ Քարդաշյանը:
Ոսկյա կախազարդերի, մատանիների և թևնոցների ստեղծման համար հայտնի ռեփերը ոգեշնչվել է ֆլորենտական դպրոցի արվեստագետների աշխատանքներից: Զարդերն արդեն հնարավոր է գնել Yeezysupply.com կայքում: Ամենափոքր կախազարդն արժե 4810 դոլար, իսկ մեծ կախազարդերը հնարավոր է գնել 11.960 դոլարով:
Հավաքածուի վրա Քանյեն միայնակ չի աշխատել: Վերջինս համագործակցել է ոսկերիչ, Jacob & Co ապրանքանիշի հիմնադիր, ծագումով Ուզբեկստանից Ջեյկոբ Արաբոյի հետ: