Բաժիններ՝

Միլիոնատերերի թխվածք

Անհավանական համեղ փոքրիկ թխվածքներ. հիասքանչ խմոր, ձգվող կարամել և այդ բոլորը՝ շոկոլադով պատված: Գոյություն ունի տվյալ թխվածքի պատրաստման բազում տարբերակներ: Բայց արդյունքը նույնն է. Դուք կստանաք շատ համեղ թխվածք:

Բաղադրիչներ

1. Կարագ (սենյակային ջերմաստիճանի) – 120 գ
2. Շաքարավազ – 60 գ
3. Ալյուր – 240 մլ
4. Կակաո – 1 ճ/գ
5. Փխրեցուցիչ
6. Խտացրած կաթ – 1 բանկա
7. Շոկոլադ – 150 գ
8. Կարագ (պատելու համար) – 30 գ

20×20 սմ քառակուսի կաղապարը պատել թխելու համար նախատեսված թղթով:

Պատրաստման եղանակը

1. Կարագը (120 գ) հարել շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրը և կակաոն, խառնել: Տեղադրել հիմքը պատրաստված տապակի մեջ, պատառաքաղով ծակծկել և դնել սառցախցիկում 10-15 րոպե:

2. Քանի հիմքը սառչում է, տաքացնել ջեռոցը՝ մինչև 180 աստիճան:

3. Խմորով կաղապարը դնել ջեռոցը և թխել 20 րոպե մինչև պնդանալը և մի փոքր շագանակագույն դառնալը:

4. Թողնել, որ լրիվ սառչի:

5. Խտացրած կաթը հավասար շերտով քսել հիմքին: Դնել սառնարանը 1 ժամ:

6. Շոկոլադե տոպինգի համար հալեցնել շոկոլադը, ավելացնել փափուկ կարագը (30 գ), լավ խառնել, լցնել խտացրած կաթի վրա, ուղղել և նորից դնել սառնարանը: Երբ շոկոլադը սառչի, կտրատել փոքր չափաբաժինների:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս