Այս տորթերը կարողանում են ծաղկել
Արդեն գարուն է և այն ոչ միայն շատ գեղեցիկ է, այլ նաև հրաշալի «համ» ունի: Եվ այս մտքի լավագույն ապացույցը «ծաղկող տորթերն են»: Աշխարհի տարբեր երկրների շեֆ խոհարարները համացանցում կիսվում են իրենց պատրաստած տորթերի լուսանկարներով, որոնք տարբեր գույների, ձևերի և չափսերի են, բայց դրանք ունեն մեկ ընդհանրություն՝ ծաղկավոր զարդարանքը:
Ծաղիկները պատրաստելու համար անհրաժեշտ է կարագ, շաքարի փոշի, սննդային ներկանյութ և երբեմն լրացուցիչ համային հավելումներ, որոնք ծաղիկներին հաղորդում են հարթ թավշյա կառուցվածք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը