«Ջոշուան ուզում է ոչնչացնել իր ընդդիմախոսներին, բայց բռնցքամարտը «քաղցր գիտություն է»». Վլադիմիր Կլիչկո
Գերծանր քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում երիտասարդ բրիտանացի Էնթոնի Ջոշուայի ֆիզիկական և հարվածային հզորությունը, ինչպես նաև բռնկվող ոճը, ում հետ մենամարտը տեղի կունենա ապրիլի 29-ին, Լոնդոնում:
«Ջոշուան մեծ էներգիա ունի: Նա երիտասար չէ, նա ուզում է լինել բռնկվող և ոչնչացնել իր ընդդիմախոներին: Իսկ մեծ մկանները նրան լրացուցիչ վստահություն են տալիս: Բայց բռնցքամարտը «քաղցր գիտություն» է: Նույնիսկ սարսափազդու բռնցքամարտիկներին են հաղթել»,- ասել է Վլադիմիր Կլիչկոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը