Chanel-ը պարֆյումերային սփրեյ է ստեղծել կանանց փոքրիկ պայուսակի չափսով
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել է պարֆյումերացված սփրեյների Coco Mademoiselle լիմիտավորված հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 7-ին ստացել է «Լենտա.ռու»ի խմբագրությունը: Սրվակը պատրաստված է 7,5 միլիմետր ծավալով՝ կանանց փոքրիկ պայուսակի չափսով:
Սփրեյն ամփոփված է նորաձեւության տան խորհրդանշով բեժագույն հատուկ պատյանում: Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում:
Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ: