Բաժիններ՝

Լավրովը պատասխանել է իր հետ չպարելու մասին Թիլերսոնի կատակին. «Ինձ մայրս նույնպես արգելում էր պարել տղաների հետ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ՌԴ­ի հետ երկխոսության վերաբերյալ ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի արտահայտությանը։

Politico հրատարակության տվյալներով՝ ՆԱՏՕ-­ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ընթրիքին Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ ռեպլիկին, թե «տանգոն պետք է պարեն երկուսը»,-նշել է, թե Լավրովի հետ չէր պարի: ՌԴ­-ի ԱԳ նախարարության ղեկավարը խոսքի տակ չի մնացել.

«Մայրս ինձ նույնպես արգելում էր պարել տղաների հետ»: «Ես լսել եմ, որ նման խոսակցություն մարտի 31­-ին ՆԱՏՕ-­ի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպմանն իբր եղել է: Եթե Թիլերսոնն զգում է, որ դեռ ոչ բոլորի հետ կարող է պարել, ապա մենք պատրաստ ենք օգնել,­ ասել է Լավրովը:­ Նա շատ փորձառու մարդ է: Համոզված եմ, որ արագ կսովորի»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս