Բաժիններ՝

Վան Գալը չի բացառել, որ կարող է գլխավորել Հոլանդիայի հավաքականը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խուսափել է պատասխանել Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Նիդեռլանդների Ֆուտբոլի արքայական միությունը (KNVB) սկսել է բանակցություններ վարել Վան Գալի հետ:

«Պատրա՞ստ եմ արդյոք գլխավորել հավաքականը: Կպատասխանեմ այդ հարցին, եթե ինձ այդ մասին հարցնի KNVB-ն:

Բլինդը պետք է իր վրա վերցնի հավաքականի անհաջողությունների համար մեղքի մի մասը, բայց հիմնական պատասխանատվությունը ֆուտբոլիստների վրա է, չնայած դրա մասին ոչ ոք չի խոսում»,- Վան Գալին է մեջբերում De Telegraaf-ը:
Դանի Բլինդը հեռացվեց Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման խաղում Բուլղարիայից կրած պարտությունից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս