Բաժիններ՝

Աստրախանում իսլամիստներն սպանել են ճանապարհա­պարեկային ծառայության երկու տեսուչների

Աստրախանում երկու ոստիկանների սպանության հանցակցության կասկածանքով որոնվում է ութ մարդ, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունը: Հաղորդագրությունը հրապարակված է գերատեսչության կայքում։

Աստրախանի տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի հայտարարության համաձայն՝ ոստիկանների սպանությանը մասնակցել են մի խումբ արմատական վահաբական­իսլամիստներ:

Ապրիլի 3­-ի լույս 4-­ի գիշերը ժամը մոտավորապես 00:30­-ին Աստրախանի Լենինյան շրջանում անհայտ անձինք գնդակահարել են ճանապարհա­ պարեկային ծառայության երկու տեսուչների նրանց ծառայական ավտոմեքենայում: Դրանից հետո հարձակվողները վերցրել են սպանվածների ցուցակային զենքն ու փախել:

Պարեկային ոստիկանների վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք ժամանել էին ճանապարհա­տրանսպորտային պատահարի մասին կանչով:
Հարձակվողները եկել են «Գազելով», ավտոմեքենան արդեն հայտնաբերվել է. այն լքված վիճակում գտել են Աստրախանի մարզի Պրիվոլժսկի շրջանի Տրի պրոտոկա գյուղի ճամփեզրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս