Բաժիններ՝

Էլվիս Փրեսլիի երգի ներքո եղբայրակցի հետ պարելու կակադուի փորձերը զվարճացրել են սոցցանցերը

Համացանցում գնալով աճում է այն տեսահոլովակի ժողովրդականությունը, որտեղ Էլվիս Փրեսլիի կոմպոզիցիայի ներքո պարող կակադուն ապարդյուն փորձում է զվարճությանը մասնակից դարձնել իր եղբայրակցին: Դրան ուշադրություն է հրավիրել Daily Mail հրատարակությունը։

Տեսագրությունը հրապարակվել է The Huffington Post հրատարակության լրագրող Ֆիլիպ Լյուիսի Twitter-­ում: Մեկ օրում հրապարակմանը լայք են արել ավելի քան 100 հազար անգամ, եւս 60 հազար անգամից ավելի միմյանց են ուղարկել տեսագրությունը:

Տեսահոլովակում տղամարդը կիթառով նվագում է Էլվիս Փրեսլիի ,Don՚t Be Cruele երգը երկու սպիտակ կակադուների առջեւ: Նրանցից մեկն սկսում է տակտով ցատկոտել դեպի մյուս թութակի կողմը, բայց վերջինս ակնհայտորեն չի ցանկանում միանալ զվարճանքին:
Համացանցում նշել են, որ կակադուներից մեկը, որին իրոք դուր է եկել կոմպոզիցիան, նման է Էլվիսին. ամենաեռանդուն շարժումների պահին նավեր էր ցցում իր փոմփոլիկը, որն ունի է ռոք­ն­ռոլի լեգենդի սանրվածքի ձեւը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս