
«Եթե ֆուտբոլիստը ուզում է ապրել Լոնդոնում, նա պետք չէ «Մանչեսթեր Յունայթեդին»». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Ալեքսիս Սանչեսի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխությունը: «Կարմիր սատանաների» մարզիչը քննադատել է ֆուտբոլիստներին, որոնք ակումբն ընտրելիս հաշվի են առնում քաղաքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտարարել էր, որ իր համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գլխավորը Լոնդոնում մնալն է:
«Մեզ պետք չեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր մտածում են միայն Լոնդոնի ռեստորանների և բուտիկների մասին: Մեզ պետք են ֆուտբոլիստներ, որոնց մտքում
«Մանչեսթեր Յունայթեդի» համար պայքարելն է: Բայց եթե ուզում եք ընտրել՝ որտեղ ապրել, ապա ավելի լավ է՝ տեղափոխվեք «Լոս Անջելես Գելեքսի». այնտեղ կարելի է ամեն օր ծովափ գնալ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը