«Քվեարկել եմ հանուն իշխանափոխության, երկրի ապագայի». Վարդան Օսկանյանի ոչ մի մատնահետք էլեկտրոնային սարքը չկարդաց

Այսօր առավոտյան Երևանի 9/59 ընտրատեղամասում քվեարկություն կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը՝ տիկնոջ հետ։ Նախկին արտգործնախարարի ոչ մի մատնահետք էլեկտրոնային սարքն այդպես էլ չկարողացավ կարդալ։

Լրագրողների հետ զրույցում Օսկանյանը նշեց, որ համակարգում մատնահետքերի բազա չկա, միակ հնարավորությունը, որ տալիս է սարքը, բազմակի քվեարկություններից խուսափելն է։

Նա նշեց, որ դեռևս շտաբ չի գնացել, ընտրախախտումների մասին տեղեկություններ չունի, սակայն հույս ունի, որ իշխանություններն այս անգամ կսթափվեն և կթողնեն, որ ազատ ընտրություն լինի։ 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե հետընտրական ապօրինությունները, «ցանկացած արկածախնդրություն կպատժվի ոչ միայն օրենքով, այլև…», Վ.Օսկանյանը պատասխանեց, որ շատ են լսել այդ բոլորը։ Թե այդ «այլև»-ի տակ ի՞նչ է նկատի ունեցել Գասպարյանը, Օսկանյանը նշեց, որ դա իրեն պետք է հարցնել։

«Քվեարկել եմ՝ հանուն իշխանափոխության, երկրի ապագայի։ Այս իշխանություններով ապագա չկա»,- ասաց Օսկանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930