Հունզա ցեղի անմահության ֆենոմենը
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Հունզա գետի հովտում, ապրում է «Երիտասարդության օազիս» կոչվող ցեղը: Տեղի բնակիչներն ապրում են շատ երկար և հազվադեպ են հիվանդանում:
Ավելի քան կես դար գիտնականները ցանկանում են հասկանալ՝ ո՞րն է այս ցեղի երկարակեցության գաղտնիքը: Ներկայացնում ենք ձեզ մի քանի եզրակացություններ:
Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդները
Այս ցեղի հարևանները տիպիկ արևելյան ազգություն ունեն, սակայն Հունզա ցեղի ներկայացուցիչները եվրոպացու տեսք ունեն: Ըստ պահպանված զրույցների՝ հնդկական արշավանքի ժամանակ այստեղ փոքրիկ հանրապետություն են ստեղծել Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները:
Նախալեռների ժողովուրդ
Հունզա ցեղն ապրում է երեք շատ բարձր լեռնային համակարգերի հանգույցում՝ Հիմալայներ, Հինդուկուշ և Կարակորում:
Պայմանականորեն այս ցեղը ենթարկվում է Պակիստանին, սակայն պաշտոնյաները գրեթե երբեք չեն այցելում այս հեռավոր գյուղ:
Լեզու և մշակույթ
Այս ցեղն օգտագործում է իր լեզուն՝ վերշիկերեն (բուրուշասկի): Այս ցեղի կրոնը Իսմայիլականությունն է՝ Իսլամի ամենամիստիկ տարանջատումներից մեկը:
Կրոնագետները նշում են, որ այս կրոնական ուղղությունը բնորոշ է այն ցեղերին, ովքեր ցանկանում են ամբողջ աշխարհից առանձին ապրել:
Լավ առողջություն
Այս ցեղի ներկայացուցիչները լողում են -10 աստիճան սառցաջրում:
Այստեղ 50-ամյա կանայք ունեն երիտասարդ աղջիկների տեսք: Անգլիացի բժիշկ Ռոբերտ Մակկարիսոնը գրում էր, որ այստեղ 60 տարեկանում ծննդաբերելը նորմալ երևույթ է:
Սեզոնային դիետա
Այս հովիտում սննդի ընտրության տարբերակներն այնքան էլ մեծ չեն: Ամռանը նրանք սնվում են հիմնականում մրգերով և բանջարեղենով, իսկ ձմռանն ուտում են չոր ծիրան, հացահատիկ և ոչխարի պանիր:
Գարնանային քաղցի ժամանակ այս ցեղի ներկայացուցիչները սնվում են միայն քիչ հացահատիկով և հատուկ խմիչքներով՝ պատրաստված ծիրանի թուրմից:
Ցեղ՝ առանց հիվանդությունների
Մեկ այլ անգլիացի բժիշկ՝ Ռոբերտ Բիրխերը, ուսումանսիրել է Հունզա ցեղն ավելի քան 10 տարի: Անգլիա վերադառնալուց հետո նա գիրք գրեց, որը վերնագրված էր՝ «Հունզա՝ ազգ, որը չգիտի՝ ինչ է հիվանդությունը»:
Երկարակեցության մոդելը
Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի այն մարդու սնունդը, ով ցանկանում է ապրել 100 տարի:
Պետք է հրաժարվել մսից: Հունզա ցեղի ներկայացուցիչներին կարելի է անվանել ստիպողաբար բուսակեր դարձած մարդիկ, քանի որ հովտում շատ քիչ կենդանատեսակներ կան:
Սնունդը պետք է հում օգտագործել: Խոսքը, մասնավորապես, հացահատիկի, մրգերի և բանջարեղենի մասին է:
Հունզա ցեղում չկա ալկոհոլ և քաղցր, ինչը դրականորեն է անդրադառնում նրանց առողջության վրա:
Այս ամենին մնում է ավելացնել միայն երկար ժամանակ քաղցած մնալն ու աղի հազվադեպ օգտագործումը:
Սիրարփի Աղաբաբյան