Բաժիններ՝

Կոնդ թաղամասում բնակելի տան պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը

Մարտի 19-ին, ժամը 10:33 ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ (պատի վրայով անցնում է գազատար խողովակ), տան պատերին հայտնաբերվել են ճաքեր` մոտ 2 մ երկարությամբ և մոտ 1-2 սմ բացվածքով (7 հատ):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031