Հրդեհ Ագարակավան գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Մարտի 14-ին, ժամը 05:13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում (220 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:01-ին, մարվել՝ 06:16-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031