ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել 2018թ. պաշտպանական ծախսերը՝ տալով «ամերիկյան պատմության մեջ սպառազինությունների մեծագույն ծրագրերի» մեկնարկը, հայտնում է RIA Novosti-ն։
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների գտնվելու վայրի լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը:
Նվազագույնը 4 մարդ է զոհվել թեթևշարժիչանի ինքնաթիռի կործանման հետևանքով, որն աղետի է ենթարկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։
Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:
ԱՄՆ-ի տարածքում գտնվող նվազագույնը 16 հրեական կենտրոն է ստացել պայթյունների սպառնալիքներով հաղորդագրություններ, հայտնում է NBC հեռուստաալիքը։
Բելգիայի Թագավորություն Հանրապետության Նախագահի աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում կայացած հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:
Դեռահասներից մի աղջիկ աղետի հետեւանքով աննշան վնասվածքներ է ստացել: Լուրջ վերքեր է ստացել այն տներից մեկի բնակիչը, որոնց վրա ընկել է ինքնաթիռը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա էսկալացիայի կանխմանը»:
Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն:
Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ փետրվարի 24-26-ը Հայաստանում սովորող ջավախքցի 200 ուսանող եռօրյա հավաքի էր մեկնել Ծաղկաձոր: Ուսանողները նշում էին, որ առաջին անգամ էր այդքան ջավախքցի ուսանող մեկտեղվել, ինչը միմյանց ճանաչելու և միասնական լինելու լավ հնարավորություն է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ե՛վ ԵԿՄ վերջին համագումարում, ե՛ւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը կարող է օգտվել ՀՀ տիրող նախընտրական վիճակից եւ դիմել ռազմական գործողությունների, բայց համարժեք պատասխան կստանա:
Փետրվարի 28-ին, ժամը 04:08-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Զ. Զ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հայտնվել գետի հակառակ ափին: Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,‐ մեր զրույցում ասաց ՀՀԿ‐ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցությո՞ւն:
Մեր տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկն էլ եղել է Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի եղբայրը։
Գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո այդ վարչության ստորաբաժանումներում կադրային փոփոխություններ են եղել։
Արարատում ՀՀԿ թեկնածուների գզվռտոցի ֆոնին զարմանալիորեն համերաշխ են գործում ԲՀԿ-ի ռեյտինգայինները: Նրանք եւս իրար մեջ բաժանել են ընտրատարածքը, բայց առայժմ «միմյանց» տարածք չեն ներխուժում։
Ասում են, թե ՀՀԿ շտաբում մշակվել են մաքսիմում եւ մինիմում ծրագրեր. ըստ մաքսիմումի, իրենք պետք է «խփեն» այնքան, որ կարողանան միայնակ կառավարություն ձեւավորել. դա կազմում է մոտավորապես 60 տոկոս: Իրականության ոլորտի՞ց է սույն պլան «ա»-ն` հարցրինք ՀՀԿ «ծերակույտի» ներկայացուցչին:
Մ. Մուրադյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ս. Սարգսյանն իրեն արգելել է վիճաբանություններ հրահրելը: «Մանրամասն չասեմ՝ ինչ է ասել, բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն: Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի: Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,‐ հավելեց նա:
Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում: Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը` իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) եւ Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը:
Մեդոքս ՋոլիՓիթը՝ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի 15-ամյա որդեգրված զավակը, դարձել է այն ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որը նկարահանում է իր մայրը:
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի զույգ մարզակոշիկ է բաժանել Yeezy Boost 350 V2 նոր հավաքածուից: Դրանց ապագա տերերին նա ընտրել է Twitterում:
Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը (տիրապետում է Nokia առեւտրանիշով սմարթֆոնների թողարկման թույլատրագրին) Nokia 3310 դասական կոճակավոր հեռախոսի արդի տարբերակի գլոբալ վաճառքները կսկսի երկրորդ եռամսյակում:
«Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը ոչ միայն դափնեկիրների եւ հաղթողների անունները հայտարարելն է:
Առաջարկվում է երկարաձգել ՏՏ ոլորտի ստարտափներին տրվող արտոնությունների ժամկետը. Էմիլ Տարասյան:
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ: