Անջելինա Ջոլիի 15-ամյա որդին կինոպրոդյուսեր է դարձել
Մեդոքս ՋոլիՓիթը՝ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի 15-ամյա որդեգրված զավակը, դարձել է այն ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որը նկարահանում է իր մայրը:
Այդ մասին հայտնել է Metro հրատարակությունը: Ջոլին հայտարարել է, որ հենց Մեդոքսն է համոզել իրեն զբաղվելու այդ նախագծով:
Մեկ տարի առաջ նա իրեն ցույց է տվել ամերիկացի կին գրող Լուն Ունի «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» գիրքը, որը պատմում Է «կարմիր քմերների» կառավարման մասին:
«Նա կարդում էր սցենարը, օգնում դիտողություններով եւ մասնակցում աշխատանքային խորհրդակցություններին», հաստատել է դերասանուհին:
Մեդոքսը ծնվել է 2001 թվականին Կամբոջայում: Յոթ ամիս անց Անջելինա Ջոլին որդեգրել է նրան եւ տարել ԱՄՆ: Ավելի ուշ նրանք մի քանի անգամ այցելել են այդ երկիր:
1975 թվականին «կարմիր քմերներ» կոմունիստական շարժումը տիրել է իշխանությանը Կամբոջայում: Հաջորդ չորս տարիների ընթացքում նրանց կողմից սանձազերծված բռնաճնշումների հետեւանքով զոհվել Է երկրի բնակչության երրորդ մասը: