Մասիսում ՀՀԿ-ականների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկն էլ եղել է Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի եղբայրը։

Վերջինս մեր տեղեկություններով՝ անձամբ է զանգել Արայիկ Գրիգորյանի շտաբ ու հայտնել է, որ խոսելու բան ունեն։

Սակայն շտաբի պատասխանատու Էդգար Ավոյանը, որը Արարատի գազի վարչության պետն է, հասցրել է «թռնել»։ Ավոյանը կանխատեսելով տհաճ զարգացումներ՝ Սամվել Հակոբյանին առաջարկել է միասին հեռանալ շտաբի տարածքից, բայց Սամվելը, ով ի դեպ, տեղի ունեցած ծեծկռտուքից ամենաշատ տուժողն է, չի գնացել ընկերոջ հետևից։

Սա իր հերթին խժդժություններ է առաջացրել Գրիգորյանի կողմնակիցների միջև։ Մեր տեղեկություններով՝ այդ օրվա միջադեպի գործով Արարատի մարզային ոստիկանությունը, ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ բերման է ենթարկել Մուրադ Մուրադյանի կողմնակից մի խումբ երիտասարդների, սակայն Դավիթ Համբարձումյանը աներոջ միջոցով բոլորի հարցերը լուծել է, և ոչ մեկի վրա գործ չի հարուցվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս