Բաժիններ՝

10 սովորություն, որոնք աննկատ վնասում են առողջությանը

Գոյություն ունեն սովորություններ, որոնք վնասում են մեր առողջությանը։ Adme.ru-ն ներկայացրել է այդպիսի 10 սովորություն։

1. Ոտքը ոտքին գցելը։ Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ ոտքը ոտքին գցած նստելը հանգեցնում է ճնշման բարձրացման, երակների վարիկոզ լայնացման և նյարդերի վնասման։

2. Թռչուններին կերակրելը։ Թռչուններին կերակրելը զբոսնելու ընթացքում շատերի սիրելի սովորությունն է։ Ցավոք, դա ոչ միայն ուրախ զբաղմունք է, այլև վտանգավոր։ Հավանականությունը, որ թռչունը հիվանդ է որևէ վարակիչ հիվանդությամբ, բարձր է 50 տոկոսից։

3.Անորակ արևապաշտպան ակնոց կրելը։ Խնայելն արտադրողին ստիպում է էժան ապակի օգտագործել։ Այն աչքերը չի պաշտպանում ուլտրամանուշակագույն ալիքներից. մթության պահմաններում աչքերը լայնանում են, ուլտրամանուշակագույն ալիքների կրկնակի չափաբաժին ստանում, ինչն ավելի վտանգավոր է, քան ակնոց չկրելը։

4. Շատ ջուր խմելը։ Շատ ջուր խմելն այնքան էլ օգտակար չէ, որքան քիչ ջուր խմելը։ Հետազոտությունները վկայում են, որ ջրի կարիքը խիստ անհատական է։ Եթե շատ եք շարժվում, սպորտով եք զբաղվում, շատ ջուր խմեք, բայց եթե երիկամների կամ սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունենք, ապա գերադասելի է սահմանափակել օգտագործվող հեղուկի քանակը։ Ամեն դեպքում օրգանիզմին անհրաժեշտ մակարդակը հասկանալու լավագույն միջոցը ծարավն է։

5. Ջերմակ օգտագործելը։ Տաք ջերմակը ցավող հատվածին դնելը մեր սիրելի զբաղմունքներից մեկն է։ Բայց գոյություն ունեն մի խումբ հիվանդություններ, որոնց դեպքում ջերմակի օգտագործումը կտրականապես արգելված է։ Ցավող հատվածը տաքացնել չի կարելի արնահոսությունների, սուր բորբոքային պրոցեսների, վնասվածք ստանալու առաջին պահերին և 1-2 օրվա ընթացքում։ Ջերմային պրոցեդուրաները հակացուցված են նաև օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։

6. Պոպկորնը միկրոալիքային վառարանում պատրաստելը։ Որպեսզի թոքերը չվնասվեն, գոնե մի քանի րոպե թողեք՝ պոպկորնը սառչի, մինչև օգտագործելը։

7. Աշխատավայրում ուտելը։ Աշխատասեղանին բազմաթիվ բակտերիաներ են կուտակվում, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում նյութափոխանակությանը։

8. Քաղաքում բաց կոշիկ կրելը։ Բաց կոշիկով վնասվելը շատ հեշտ է, իսկ բաց վերքի միջոցով վարակը կարող է հեշտությամբ օրգանիզմ մտնել։

9. Յուղազերծված կաթ խմելը։ Երբ յուղը հեռացվում է կաթից, դրա հետ միասին դուրս են գալիս նաև վիտամիններն ու օգտակար նյութերը, իսկ դրանց փոխարեն՝ ավելացվում են սինթետիկ նյութեր։

10. Կեցվածքին չհետևելը։ Եթե կեցվածքը համաչափ է, համաչափ են նաև օրգանները։ Այնպես որ, հետևեք կեցվածքին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս