Բաժիններ՝

14 մթերք, որոնք պետք չէ պահել սառնարանում

Գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք ցածր ջերմաստիճաններում կորցնում են իրենց օգտակար հատկությունները։ Adme.ru կայքը ներկայացրել է մթերքների ցանկը, որոնք հարկավոր չէ տեղավորել սառնարանում։

1. Ավոկադո։ Եթե չհասած ավոկադոն դնեք սառնարանը, այն կփափկի՝ կեղևի միջոցով ավոկադոյի մեջ անցնող խոնավության հաշվին։

2. Կարտոֆիլ։ 7 աստիճանից ցածր ջերմաստիճանում կարտոֆիլը քաղցր համ է ձեռք բերում։ Իսկ ջերմային մշակումից հետո այս կարտոֆիլն ավելի շատ կոնցերոգեններ կպարունակի։

3. Շոկոլադ։ Ցածր ջերմաստիճանի պայմաններում շոկոլադը պատվում է սպիտակ շերտով։ Արդյունքում՝ կորցնում է համն ու առևտրային տեսքը։

4. Տրոպիկական մրգեր։ Ցածր ջերմաստիճանի պայմաններում այս մրգերը փչանում են և սկսում վնասակար նյութեր արտադրել։ Ավելի լավ է սրանք պահել պահարանում՝ չոր վայրում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

5. Ռեհան։ Սառնարանում պահելու դեպքում ռեհանի տերևներն արագ թոշնում են, կորցնում բույրը և սկսում կլանել այլ հոտեր։

6. Կանաչ լոբի։ Սառը ջերաստիճանի պատճառով լոբին կորցնում է ոչ միայն արտաքին տեսքը, այլև օգտակար հատկությունները։

7. Սոխ։ Խոնավության պատճառով սոխը դառնում է փափուկ և այլևս ենթակա չի լինում օգտագործման։ Բացի այդ, խոնավությունը հանգեցնում է վնասակար բակտերիաների և բորբոսի առաջացմանը։

8. Սուրճ։ Ցրտի և խոնավության պատճառով սուրճի հատիկները կորցնում են բույրը, կլանում այլ հոտեր։ Գերադասելի է սուրճը պահել մութ, չոր վայրում։

9. Ձիթապտղի յուղ։ Ձիթապտղի յուղը խորհուրդ է տրվում պահպանել 12-16 աստիճանի պայմաններում։

10. Մեղր։ Ցուրտն ու խոնավությունը նպաստում են մեղրի բյուրեղացմանը, այն ավելի շուտ է կորցնում համն ու օգտակար հատկությունները։

11. Լոլիկ։ Սառնարանում լոլիկը կորցնում է իր համային հատկությունները։

12. Հաց։ Սառնարանում հացն ավելի շուտ է հնանում։

13. Սմբուկ։ Սառնարանում պահելու դեպքում սմբուկը թոշնում է, կորցնում համը։

14. Բանան։ Սառնարանում բանանն արագ սևանում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս