ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն մասին, որ Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր ամեն իրավական միջոցառումներ։
Արխանգելսկի երկրամասի Սուրա գյուղում տների տանիքներին հայտնվել է կարմիր ձյուն, հայտնում է News29-ը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արձակուրդն անցկացնելիս սպորտի էքստրեմալ ձեւերով է զբաղվել բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է REGNUM-ը։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։
«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:
Ռուսաստանը հիասթափված է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կաթվածահար անելուն եւ խաղաղ երկխոսության ցանկացած հնարավորության բացառմանն ուղղված քարոզչական եւ լոբբիստական գործունեության ուժեղացման կապակցությամբ։
Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, որը բացի ռուսականից, ունի նաև Իսրայելի քաղաքացիություն և շփման մեջ է կողմերի հետ, RIA Novosti-ին հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը։
Փետրվարի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել «Մերսեդես Ե 200», «Հոնդայի ՍՌՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Դիլեք Օջալանը ձերբակալվել էր Աթաթուրքի անվ. օդանավակայանում, որտեղից պետք է մեկներ Իտալիա` Միլան: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ: Շանլըուրֆայի դատախազությունը նրա համար պահանջում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Ընտրությունների օրը փոփոխելու համար Սահմանադրական դատարան դիմելու նպատակով ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին այս պահին միացել են 19 պատգամավորներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Փետրվարի 7-ին, ժամը 09.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Գ.-ն:
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին Rusarminfo-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր հնարավոր ձերբակալությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղ այցի հետ, ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից հետո։
Է.Շարմազանովը նշեց, որ առայժմ նպատակահարմար չի գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այս խնդիրը, որովհետև հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում երկկողմ հարաբերություններից:
«Ուկրաինսկայա պրավդան» իր այսօրվա համարում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ այցի համար Ադրբեջանի պահանջով արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությանը՝ ի հեճուկս Ռուսաստանի և Հայաստանի սպասումների։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «խայտառակություն» է որակել իրավիճակը, որի արդյունքում իր վարչակազմի ձևավորումը մինչ օրս չի ավարտվել դեմոկրատների հակազդեցության հետևանքով։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կառուցված բնակավայրերը օրինականացնելու որոշումը, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Ժամը 16:30-ին կառավարության անդամները խորհրդարանում կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:
2016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին:
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը պլանավորում է ստուգումներ անցկացնել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաների նկատմամբ, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան:
Անցած գիշեր Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության վերահսկողության տակ գտնվող Բաքվի քննչական թիվ 1 մեկուսարան։
«Հաշվի առնելով Բելառուսի կեցվածքը, պահվածքը, այդ երկրում ժողովրդավարության վիճակը՝ ասել, թե արտահանձնման որոշումն անսպասելի էր, այդպես չէ: Միևնույն է, սա խայտառակ քայլ է և խայտառակ գործողություն: Ի՞նչ հետևանք կունենա այս քայլը: Դա էապես սրելու է իրավիճակը և ահավոր մեծ հարված է հասցնելու հնարավոր վստահության միջոցներին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք»:
Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Թուրքիայի իշխանությունները ևս 4.5 հազար պետական ծառայողի է ազատել աշխատանքից զտումների հետևանքով, որոնք հետևել են 2016թ. հուլիսի 16-ի ձախողված հեղաշրջման փորձին։
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցին, երբ ԱՄՆ նախագահը «Պուտին մարդասպանի» մասին հարցին նշել է, թե Ամերիկան ևս իր պատմության մեջ բազմաթիվ մարդասպաններ ունի, գրում է Politico-ն։