Բաժիններ՝

ԵՄ-ն դատապարտել է պաղեստինյան տարածքներում բնակավայրերը օրինականացնելու Իսրայելի որոշումը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կառուցված բնակավայրերը օրինականացնելու որոշումը, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Այդ օրենքը հատում է նոր ու վտանգավոր շեմ, իսրայելական օրենսդրությանը համապատասխան օրինականացնելով պաղեստինցիների սեփականության իրավունքի խլումն ու ըստ էության լուծելով օկուպացված տարածքներում պաղեստինյան մասնավոր հողերի առգրավումը»,- նշել է Մոգերինին։

Նրա կարծիքով՝ այդ հարցի լուծման ժամանակ Իսրայելի խորհրդարանը դուրս է եկել իր իրավասությունների սահմաններից։

Մոգերինին կարծում է, որ օրենքը կխանգարի երկու պետությունների համակեցության պլաններին ու կամրապնդի անհավասարությունը, հավերժ օկուպացիան ու հակամարտությունը։

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելի ղեկավարությանը զերծ մնալ այդ օրենքի կիրառումից ու խուսափել հետագա լարվածությանը միտված հետագա գործողություններից, ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում։
Իսրայելն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս օրինականացնել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս