ՀՀ արտարժույթային շուկայում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ
2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 2.6% և 0.6% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 2.2% և 0.6%: 2017թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 486.01 դրամ, ինչը գրեթե կրկնել է 2016թ. հունվարի համապատասխան ցուցանիշը (486.04 դրամ):