Մայր աթոռում քննարկում են առաջիկա օրերի անելիքները. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մեր տեղեկություններով, այսօր վաղ առավոտից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ է հրավիրել եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին` արքեպիսկոպոսներին: Եպիսկոպոսաց դասի արտահերթ ժողովում քննարկում են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և եկեղեցու դերակատարումը: Պարզ ասած` քննարկում են Տավուշում սկիզբ առած շարժման շարունակությունը և եկեղեցու առաջնորդության հարցը: Երկար ժամեր տևող խորհրդակցության ժամանակ որոշվելու է առաջիկա օրերի անելիքները և պայքարը Տավուշից Երևան տեղափոխելու հարցը: Մոտ կես ժամվա դրությամբ ժողովը դեռ չէր ավարտվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031