Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շենգեն վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն հատկապես վերջին շրջանում գնալով ավելի շատ են դժգոհությունները: Մարդիկ նշում են, որ այն դարձել է յուրատեսակ բիզնես, որի վրա եվրոպական երկրների դեսպանատները աչք են փակում: Սա՝ առնվազն:

Ի դեպ, այս մասին նաև սոցցանցային ոչ քիչ գրառումներ կան:

Մեզ հասած դժգոհությունների համաձայն, հաճախ լուրջ խնդիր է լինում «վիզային կենտրոնների» կայքերի միջոցով «օր վերցնելը». կա՛մ կայքերը չեն աշխատում, կա՛մ համապատասխան ծանուցում չի գալիս: Արդյունքում մարդիկ ստիպված են, այսպես ասած, «վճարովի» ճանապարհով «օր վերցնել», որի գները, ըստ տարբեր տեղեկությունների, տատանվում են 20-ից 40 հազար դրամի սահմաններում: Ավելին, դա, բնականաբար, չի երաշխավորում, որ «առաջին անգամից» վիզա կստանաս. կա՛մ մերժում են, կա՛մ նվազագույն ժամկետով տալիս վիզան՝ նշյալ «շրջանը» նորից անցնելու հեռահար նպատակով:

Ի դեպ, կա տեսակետ, որ այս վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ սկսեցին խոսակցություններ պտտվել վիզաների ազատականացման հավանական հեռանկարների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031