Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել, թե 2017թ. ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել, թե գալիք տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: Նա հետաքրքրվեց, թե հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, քանի նոր ուղղություններ են ցանկանում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից:

Ս. Ավետիսյանը պատասխանեց, որ թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել՝ քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:

Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930