ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է զգալի կրճատի ՆԱՏՕ-ի վրա արվող ծախսերը:
«Հիվանդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով: Նա բժշիկների վերահսկողության տակ է»,-ասաց Շուշան Հունանյանը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին պայթյունի ձայնը լսելի է եղել տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը՝ ավելի մեծ ուժգնությամբ, որոտացել է հենց տերմինալի շենքում, հայտնում է LifeNews-ը:
Ահաբեկչությանը հակազդելու անսպասելի մարզումներ են անցկացվել Արևմտյան ռազմական շրջանի զորամասերում ու միավորումներում, որոնք տեղակայված են Մերձմոսկվայի չորս կայազորների տարածքում։
ANA (All Nippon Airways) ավիաընկերության համակարգչային համակարգում խափանումը Ճապոնիայի տասնյակ օդանավակայաններում մարտի 22-ին հանգեցրել է 87 ներքին ավիաչվերթի չեղյալ հայտարարման:
Մարտի 22-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ մասնակցել քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:
Մահացել է Intel կորպորացիայի հիմնադիր Էնդրյու Գրոուվը: Այս մասին տեղեկությունը հրապարակված է կորպորացիայի կայքում:
YouТube վիդեոհոսթինգում հրապարակվել է տեսագրություն, որտեղ երևում են Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի վերջին վայրկյանները, որը կործանվել էր շաբաթ օրը Դոնի Ռոստովի օդանավակայանում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 22-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անհայտ անձինք՝ կոտրելով էլեկտրոնային փոստը, գողացել են բրիտանացի երգչուհի Ադելի անձնական լուսանկարները եւ տեղադրել համացանցում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նրանց ձեռքում է հայտնվել, մասնավորապես, երգչուհու հղիության ժամանակ արված լուսանկարները, ինչպես նաեւ նրա երեք տարեկան որդու՝ Անջելոյի լուսանկարները:
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը ծանուցել է, որ նկարահանվելու Է վեցերորդ «Տերմինատոր»-ը: Նոր ֆիլմում նա պատրաստվում է կատարել գլխավոր դերը: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այդ մասին Շվարցենեգերը հայտարարել է Ավստրալիայի Իններորդ ալիքի եթերում:
«Երևան ջուրը» տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Արցախի պողոտայի, «Նաիրիտ» գործարանի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Twitter սոցիալական կայքում:
Bios Incube-ը աշխարհում միակ համակարգն է, որը թույլ է տալիս մահացած մարդու աճյունը վերածել տնային բույսի: Աշխատում է այս համակարգն առանց ավելորդ դժվարությունների՝ ընտրում եք բույսը, Incube պարկուճի մեջ ավելացնում եք հողը, սերմը: Մեջտեղում հատուկ տարայի մեջ պետք է լցնել մահացածի աճյունի մնացորդները: Հատուկ սենսորային վերադիրը կհսկի բույսի աճը:
Հայոց Եկեղեցու ծիսական կյանքում Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է «Ավագ», որովհետև այն տարբերվում է տարվա մյուս շաբաթներից:
Լուսնի խավարումը շատ կարևոր բնական երևույթ է: Այս տարի այն տեղի կունենա 2016թ. մարտի 23-ին և, իհարկե, կազդի տրամադրության և հաջողության վրա:
H&M-ի հավաքածուից հագուստի մի քանի մոդելներ դարձել են Փարիզի Les Arts Dռcoratifs դեկորատիվ արվեստի թանգարանի ցուցանմուշներ: Ինչպես հաղորդում է La Depeche-ը, խոսքը վերաբերում է Conscious Exclusive շարքին, որն ստեղծվել է վերամշակված նյութերից: Այդ հավաքածուում տեղ գտած հագուստը կներկայացվի նաեւ Fashion Forward-Three Centuries of Fashion ցուցահանդեսում: Բացի երեկոյան հանդերձներից, թանգարանում կցուցադրվեն նաեւ հայտնի դիզայներների, օրինակ, Կառլ […]
«Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», և պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրչիկի նախաձեռնությանը: Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից կերոսինի հոտ է գալիս, իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, Իրանի և խորտակվող Թուրքիայի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
Կոլումբիայի ամենագեր մարդուն՝ Օսկար Վասկես Մորալեսին, քաշը նվազեցնելու համար կլինիկա են տարել հրշեջ մեքենայով: Պալմիրա քաղաքի 400 կիլոգրամանոց բնակչին ավտոմեքենա են բեռնել 20 տղամարդ, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Եթե ցանկանում եմ մատաղ անել, սակայն կան խնդիրներ, ի՞նչ է կարելի անել, որ համարժեք լինի կենդանի զոհաբերելուն:
Ավստրալացի մի հեծանվորդ օրհասական վիճակում է, եւս վեցը վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ մարզիկներն անսպասելիորեն դեմ են առել սատկած կենգուրուի եւ բախվել ավտոմոբիլի, տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:
Հերթական ստուգայցի ընթացքում Երևանում հայտնաբերվել է 117 անսթափ վարորդ:
Տեսագրությունից հետո արքայազնը համեմատել է իր հոլովակը եւ բնայգու տարածքնում բնակվող վագրերի նկարահանումները: «Իսկական վագրի համեմատությամբ այնքան էլ լավ չԷ»,-տեսանյութը մեկնաբանել է Հարրին:
Անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող Փոլ ՄաքՔարթնին խնդրում է վերադարձնել սեփական երգերի հանդեպ իր իրավունքը:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում: