Բաժիններ՝

Արքայազն Հարրին Նեպալի ազգային բնայգում նմանակել է վագրին

Բրիտանիայի արքայազն Հարրին Նեպալի Բարդիյա ազգային բնայգի այցելության ժամանակ, թակարդ-խցիկների առջեւից անցնելով, նմանակել է վագրի շարժումները: Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչը սաֆարի էր եկել՝ իմանալու բնայգու՝ վայրի բնությանը նվիրված ծրագրերի մասին եւ տեսնելու գազաններին, տեղեկացնում է The Telegraph-ը:

Երկու թակարդ-խցիկները, որոնք պետք է վագրերի տեղաշարժը տեսագրեին գիշերը, ոչինչ ցույց չեն տվել: Այդ ժամանակ արքայազնի էքսկուրսավարը նրան առաջարկել է կրկնել կենդանու շարժումները, որպեսզի ստուգի սարքի աշխատանքը: Հարրին, անցնելով խցիկների առջեւով, իրեն գիշատիչ է ձեւացրել:

h2 840228 ROYAL Harry 070105

Տեսագրությունից հետո արքայազնը համեմատել է իր հոլովակը եւ բնայգու տարածքնում բնակվող վագրերի նկարահանումները: «Իսկական վագրի համեմատությամբ այնքան էլ լավ չԷ»,-տեսանյութը մեկնաբանել է Հարրին:

Նեպալի հարավ-արեւմուտքում գտնվող Բարդիյա ազգային բնայգում գտնվում են ավելի քան 50 վագրեր եւ շուրջ 52 տեսակի այլ կաթնասուններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս