«Ես խստորեն դատապարտում եմ բռնությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղակի ցանկանում են իրենց ինքնորոշման արդյունքում ստեղծած կյանքն ապրել»,- ընդծել է Ջեկի Սպեյերը:
«Բարեկամ լինել չի նշանակում, որ ամեն բան մեր ուզածով պետք է անի, երբեմն սխալվում է բարեկամս: Երբ սխալվում է, իրեն ասենք սխալվում ես, սակայն երբ շարունակենք, թշնամանքի կվերածվի: Այսօր մենք Ռուսաստանի բարեկամության կարիքն ունենք, արդյո՞ք նրանք էլ մեր բարեկամության կարիքն ունեն, պետք է մտածել այս մասին»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Հայ ծանրորդը ցուցադրել է երկամարտի ընդհանուր 402 կ գ (182+220) արդյունք` մինչև վերջին պահը Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը պահպանելով:
Հայկական կողմի կողմից խոցված երկրորդ ադրբեջանական ուղղաթիռը ՄԻ-8 տիպի է: Այս մասին այսօր ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:
Ապրիլի 6-ին հայ և ադրբեջանցի զինվորականները «Կարմիր խաչի» աշխատակիցների ներկայությամբ փոխանակել են զոհվածների մարմինները:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ստամբուլի Metroport առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ պաշտոնաթող ոստիկանն իր փեսայի հետ առևտրի կենտրոնի սրճարաններից մեկում նստած զրուցել են, ինչի ընթացքում նրանց միջև վեճ է ծագել:
Ապրիլի 17-ին` Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 21-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Սև արկղը դեղին գույնի է: Գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի Թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից վերաթռիչք դեպի Քյուրդանի ռազմական օդանավակայան: Գրված է, որ ինքն իրականացրել է շարժիչների երկու թողարկում՝ մեկը 6 րոպե, մյուսը՝ 11 րոպեի ընթացքով, ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիակերասին:
2008թ. ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող «Արմռոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում այսօր կայացավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր 11 ռոբոտ:
Իտալական Sky TG24 հեռուստաալիքը, որի ներկայացուցիչները ապրիլի սկզբին գտնվում էին Լեռնային Ղարաբաղում՝ նկարահանումներ իրականացնելու նպատակով, ռեպորտաժ են պատրաստել, որտեղ ցուցադրում են ադրբեջանցիների վայրագությունները Թալիշում:
Դորտմունդի «Բորուսիա»-ում փայլուն մրցաշրջան անցկացնող ու գրեթե ամեն խաղում արդյունավետ գործողությամբ աչքի ընկնող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը նոր ռեկորդ է սահմանել:
Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի նախընտրական շտաբում «ընտրակաշառք» բաժանելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները (նաև տեսանյութերի հղումները) ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին:
Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում:
Լոս Անջելեսում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել իր տանից Հայաստանի Հանրապետության դրոշը կախելու փաստի առչնությամբ: Այս միջադեպն արդեն իսկ հետաքննում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:
Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հարձակվել են Ադրբեջանի դեսպանության աշխատակցի վրա, հայտնում է LifeNews-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:
Բասկերի երկրի խորհրդարանը բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների:
Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախ Հուսեյնովին:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները հայաստանյան իրենց այցը կավարտեն ապրիլի 16-ին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու հարցը կթողնեն ավելի ուշ ժամանակի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այսօր ուղևորվել է հունական Լեսբոս կղզի, որտեղ գտնվում են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանած հազարավոր ներգաղթյալներ, ժամանակակից միգրացիոն ճգնաժամն անվանել է «ամենամեծ աղետը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:
ՊՆ-ում ներկայացվում են խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը. ՈւՂԻՂ
«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:
8 երկիր և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի օգնություն հատկացնել Հորդանանում և Լիբանանում սիրիացի փախստականներին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Թուրքիայի Զինված ուժերի 4 զինծառայող և 1 ոստիկան է սպանվել, ևս 12-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ: