«Լեռնային Ղարաբաղ այցելությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ». ՌԴ խորհրդարանական

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները հայաստանյան իրենց այցը կավարտեն ապրիլի 16-ին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու հարցը կթողնեն ավելի ուշ ժամանակի: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիր այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը: Ուղղված այն հարցին ի պատասխան, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերներներին առաջարկել էր այցելել ԼՂ ու տեղում ծանոթանալ իրավիճակին` ռուս խորհրդականն ասաց. «Ես կարծում եմ՝ դա ավելի ուշ տեղի կունենա, քանի որ մեր գրաֆիկն այլ է: Այսօր մենք վերադառնում ենք Մոսկվա, արդեն վաղը չէ մյուս օրը կսկսվի մեր խորհրդարանական աշխատանքը»:

Չեկալինը տեղեկացրեց, որ համատեղ հայտարարության տեքստը մշակում կանցնի մի դաշնային խորհրդի մի քանի հանձնաժողովներում: Նա նշեց, որ անհամաձայնության հարց չկա, պարզապես կա ձևավորված կարգ, ըստ որի իրենք որոշումները պետք է կայացնեն իրենց մյուս գործընկերների հետ քննարկումներից հետո:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Բայիր Ժամսուևն էլ նկատեց, որ իրենք Հայաստանից գնում են` տանելով հայ կոլեգաների տեսակետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որը կարտացոլվի համատեղ հայտարարության մեջ:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատևն էլ, անդրադառնալով համատեղ հայտարարության հարցին, նշեց, որ շատ հարցերում համակարծիք են հայկական կողմի դիրքորոշման հետ, պարզապես իրենք ինքնուրույն որոշումներ չեն կարող կայացնել: «Մենք չենք կայացնում ինքնուրույն որոշումներ, դրանք պետք է ներկայացնենք մեր մյուս գործընկերներին ևս: Հայկական կողմի առաջարկը մեր կոլեգաների հետ պիտի քննարկենք իրավաբանական, միջազգային իրավունքի տեսակյունից, որի հետո կանենք միասնական հայտարարություն հ այկական կողմի հետ: Դա միայն տեխնիկական հարց է»,-հավաստիացրեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս