Բաժիններ՝

Մոսկվայում տաքսիստը ծեծել է Ադրբեջանի դեսպանության աշխատակցին

Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հարձակվել են Ադրբեջանի դեսպանության աշխատակցի վրա, հայտնում է LifeNews-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:

Ինչպես հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Էմիլ Մագերամովը, ինքը տաքսի է նստել, ուղևորության ժամանակ ինքն ու տաքսիստը սկսել են վիճել, ինչի հետևանքով Մոսկվայի Կոնյուշովսկայա փողոցում դուրս են եկել մեքենայից ու տաքսիստն սկսել է իրեն ծեծել:

Դեպքից մի քանի ժամ անց ոստիկանները պարզել են տաքսիստի ինքնությունը ու տեղափոխել ոստիկանությունը: Տաքսիստը 31-ամյա Խայբուլա Գաջիևն է եղել: Վերջինս ձերբակալվել է:

https://www.youtube.com/watch?v=1zeem4fgT9w

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930