Բաժիններ՝

Ինչ կրել 2017թ. ամանորյա կորպորատիվին

Գործընկերների հետ ամանորյա երեկույթը լավ առիթ է միմյանց ավելի լավ ճանաչելու, ընկերական հարաբերություններ հարթելու համար։ Elle.ru կայքը գրում է, որ շատ կարևոր է, թե ինչ տեսք կունենաք այդ երեկույթի ընթացքում։

Կանոն #1։ Ուշադրություն դարձրեք միջոցառման ֆորմատին, քանի որ ընկերությունների մեծ մասը գերադասում է թեմատիկ երեկույթներ անցկացնել՝ դրես-կոդի պահպանմամբ։ Օրինակ՝ եթե հրավիրված եք «total white» երեկույթի, հարկավոր չէ անտեսել այդ պայմանը։ սակայն սա չի նշանակում, որ պարտավոր եք ամբողջությամբ սպիտակ հագուստ կրել։ Կարող եք կրել, օրինակ, սև շրջազգեստ և սպիտակ կամ բաց բլուզ։ Մի մոռացեք, որ 2017-ը Հրե Աքաղաղի տարի է, և ավելորդ չի լինի հագուստին ավելացնել վառ կարմիր գույնի աքսեսուար։

940x627_1_c14434b6f6082aa6758ba8512d886b81940x627_0xc0a839a4_16477991091481022988

Կանոն #2։ Հագուստի ընտրության համար չափազանց կարևոր է նաև միջոցառման անցկացման վայրը։

Կարդացեք նաև

Կանոն #3։ Հարկավոր չէ կրել հագուստ, որը կստիպի ձեզ անհարմարություն զգալ։ Պետք չէ փորձել ռիսկի գնալ միայն շրջապատին զարմացնելու համար։ Աշխատեք ընտրել այնպիսի կերպար, որը կընդգծի ձեր անհատականությունը։

Կանոն #4։ Հագուստը լրացրեք տոնական աքսեսուարներով։ Ընտրեք այնպիսիները, որոնք կամբողջացնեն կերպարը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս