Բաժիններ՝

Ամանորյա գոճի. շատ հետաքրքիր բաղադրատոմս

Բաղադրիչները

  1. Գոճի – 4 կիլոգրամանոց
  2. Թարմ հազրեվարդ (Розмарин) – 200 գ
  3. Նարինջ – 6 հատ
  4. Ձիթայուղ – 100 մլ
  5. Ծով խոշոր աղ – 500 գ
  6. Շաքարավազ – 2 ճ/գ
  7. Կարագ – 100 գ
  8. Սոխ – 1 կգ
  9. Հորթի երիկամ – 1 կգ
  10. Մաղադանոս – 50 գ
  11. Դիժոնյան մանանեխ – 50 գ
  12. Սխտոր – 200 գ
  13. Սպիտակ հաց – 300 գ
  14. Մուսկատ գինի – 500 մլ
  15. Բազուկ – 1 հատ
  16. Բրյուսելյան կաղամբ – 1 կգ
  17. Սերուցքային ծովաբողկ – 200 գ
  18. Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Քերել նարնջի կեղևը, խառնել աղի և հազրեվարդի հետ և գոճին ամբողջովին պատել այդ խառնուրդով: Այդպես թողնել սառնարանում 12 ժամ:

p_o-3

Կարդացեք նաև

2. Հոսող ջրի տակ գոճին լվանալ աղից: Կտրատել սոխը և ավելացնել կարագը, և ձիթայուղի խառնուրդի մեջ հասցնել մինչև թույլ եռման: Ավելացնել շաքարավազ, աղ և պղպեղ ցանել, ավելացնել 3 նարնջի հյութը և մարմանդ եփել մինչև հյութի ամբողջական գոլորշիացումը:

p_o

3. Ավելացնել մանր կտրատած երիկամները, խառնել և շոգեխաշել 10 րոպե: Ավելացնել կտրատած մաղադանոսը, սխտորը, մանանեխը, բլենդերի մեջ մանրացված սպիտակ հացը, խառնել:

p_o-2

4. Գոճին լցոնել սոխով և երիկամներով, կարել որովայնը: Խառնել մնացած նարնջի հյութը և գինին: Գոճին դնել նախօրոք 120 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 2.5 ժամ՝ ժամանակ առ ժամանակ վրան լցնելով գինու և հյութի խառնուրդը: Հետո ևս 30 րոպե 190 աստիճան ջեռոցում:

p_o-4

5. Եփել բազուկը, քերել և խառնել սերուցքային ծովաբողկի հետ: Բրյուսելյան կաղամբը եփել, իսկ հետո տապակել չիլիի հետ: Մատուցել գոճին բազուկի և կաղամբի հետ:

p_o-1

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս