Ամանորյա ամենահամեղ մանկական աղանդերը
Ինչ է պետք այս շատ հեշտ պատրաստվող և շատ համեղ աղանդերի համար:
1. Բիսկվիթի համար – 4 հատ ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր:
2. Հիմք՝ գնդիկների համար – 8 ճ/գ խտացրած կաթ, 200 գ կարագ:
3. Շապիկ՝ գնդիկների համար – շոկոլադե ջնարակ կոնֆետների համար կամ շոկոլադ (150-200գ) + կարագ: Կարելի է օգտագործել նաև գունավոր զարդեր կամ կոկոսի քերուկ:
4. Փայտիկներ
Ինչպես պատրաստել.
- Ձվերի վրա ավելացնել շաքարավազ և հարել 15-20 րոպե՝ մինչև սպիտակելը:
- Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը, խառնել:
- Թխել բիսկվիթը 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում: Բիսկվիթը թխելու ժամանակ ջեռոցը չբացել:
- Պատրաստի բիսկվիթը թողնել հանգստանալու (8-12 ժամ):
- Բիսկվիթը մանրացնել բլենդերի օգնությամբ:
- Առանձին թասի մեջ խառնել կարագը և խտացրած կաթը, ավելացնել մանրացրած բիսկվիթը, խառնել:
- Ձևավորել գնդիկներ 2 սմ տրամագծով, մոտ 1 ժամ դնել սառնարանի մեջ:
- Այդ ընթացքում հալեցնել շոկոլադը, քիչ-քիչ ավելացնել կարագը, այնպես, որպեսզի ստացվի միջին պնդության զանգված:
- Սառնարանից հանել գնդիկները, դրանց մեջ փայտիկներ մտցնել, պատել շոկոլադով և զարդարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը