Բաժիններ՝

«Հայաստանում ներդրումների ծավալը շատ ցածր է և չի կարող ապահովել կայուն զարգացում». Սուրեն Կարայան

«Հայաստանում ներդրումների ծավալը շատ ցածր է՝ ՀՆԱ 1%, այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 92 մլն ԱՄՆ դոլար տարեկան, և չի կարող ապահովել կայուն զարգացում: Երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների ծավալի բարձր լինելը: Մենք կարճաժամկետ թիրախ ենք սահմանել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը հասցնենք տարեկան ՀՆԱ 5%: Քանի որ մեր շուկան փոքր է, պետք է ներդրողների համար ապահովենք մեծ շուկա և մեր գործարար միջավայրը տարածաշրջանում մրցունակ դարձնենք»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Ըստ նրա՝ այդ ուղղությամբ մոտ 50 իրավական ակտ է ընդունվել, մշակվել է օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենքի նախագիծը, որ ներդրողները վստահ լինեն, որ ՀՀ-ում ոչ մի խտրական վերաբերմունք չկա, նաև Հայաստանի զարգացման հիմնադրամում մեկ պատուհան է ստեղծվել ներդրողների համար:

Ս.Կարայանի խոսքով՝ իրականացված աշխատանքների արդյունքում 2017 թ-ի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն թվով 8 ընկերություններ, որոնք շուրջ 3 մլրդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն մոտ 900 աշխատատեղեր։

Թե ինչո՞ւ են Հայաստանի ներդրողները խուսափում ներդրումներ անել հայրենիքում, նախարարն անկեղծացավ, որ կար անվստահություն պետության հանդեպ. «Ներկա իրավիճակում այդ վստահությունն արդեն իսկ փորձել նք ձևավորել, և 8 կազմակերպություներից 6-ը ՀՀ-ում գոծող կազմակերպություններ են: Կար անվստահություն պետության հանդեպ, բավականաչափ հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ և մենք, մեծ շետադրում դնելով այդ համագործակցության վրա, արդեն կա այդ տրամադրվածությունը, որ Հայաստանում գործող կազմակերպությունները պատրաստ են ներդրումներ անել»:

Նախարարը կրկնեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե Հայաստանում մենաշնորհներ չկան, այլ միայն բնական մենաշնորհներ են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հսկողության տակ են, իսկ մնացածը կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնողներ. «Ես այսօր վստահաբար կարող եմ ասել, որ շուկան բաց է: Ներկա իրականության մեջ որևիցե մի սահմանափակում, որևիցե մի խոչընդոտ չկա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս