Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հետ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների զարգացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ մշուշոտ ցուցանիշ է, որն ով ինչպես ուզենա, այնպես էլ կհաշվարկի։ Դրա համար որևէ մի այդպիսի բաղադրիչ գոյություն չունի, որ ցույց տա տնտեսության զարգացում կամ ոչ զարգացում։ Դա բստրած ինստիտուտ է, գիտենք՝ ում կողմից և ինչպես ստեղծվեց՝ ապակողմնորոշելու համար զանգվածներին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետևանքների մասին։
Ընտրությունների ելած քաղաքական ուժերն այցեքարտի՝ անունների, կարգախոսի, լոգոյի, ուղեկից երաժշտության փնտրտուքների մեջ են։ Նիկոլ- Էդմոն-Արամ Զավենի դաշինքը քննարկում է մի քանի տարբերակ՝ «Մենք» դաշինք, որը կուղեկցվի Անուշ և Ինգա Արշակյանների «Մենք ենք՝ մեր սարերը» երգով, և Հրանտ Մաթևոսյանի «Կարևորը մենք ենք ու Ավստրիան» թևավոր խոսքով, կամ՝ «Հանուն Հայաստանի»։
Եկող տարի ձևավորվելիք նոր խորհրդարանում լինելու է Ջավախքը ներկայացնող ոչ թե երկու, այլ մեկ պատգամավոր։ ՀՀԿ-ում որոշել են, որ ջավախահայության քվոտան նոր խորհրդարանում պետք է մեկով պակասացնել։ Դա է պատճառը, որ ներկայումս սրվել են Շիրակ Թորոսյանի ու Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում կանգնած են գյուլենականները:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
«Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ–ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, «УТЕС» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
2016 թ. ապրիլյան պատերազմը բավականին ցավալի ու անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալուց բացի, օգնեց բացահայտել նաև երկրի պաշտպանական համակարգում առկա շատ ու շատ թերություններ: Դրանց մասին երկար տարիներ լռել են թե՛ ժամկետային զինծառայողները և թե՛ ոլորտի միջին ու բարձր օղակների պատասխանատուները:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակի «ներկայացուցիչ»: Այս առաջադրման հետ կապված երեկ «Փաստին» հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին:
Գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից։ Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։
Զանգը, ըստ լուրերի, ստացվել էր ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, ասաց. «Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, եւ քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն»:
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին 3 հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք.՝ արդյո՞ք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը:
Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել։
Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղերում ռեյտինգային ցուցակում մտցնել ոչ բոլոր մարզպետների անունները: Յուրաքանչյուր մարզում առանձին մոտեցում է պահանջում իրավիճակը: Քանի որ Տավուշում, Լոռիում եւ Գեղարքունիքում իշխող կուսակցությունը ձայների «պակասորդ» ունի, որոշել են հենց այդ տարածքներում դնել մարզպետների թեկնածությունները:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ: Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է:
Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ընկերության աշխատակիցներին հղած նամակում պատմել է, որ կորպորացիան թողարկման է պատրաստում սեղանի համակարգիչ, և այս սեգմենտը մեծ նշանակություն ունի:
Pan-STARRS1-ի նյութերն ստացվել են Pan-STARRS (Panoramic Survey Telescope And Rapid Response System) ավտոմատ համակարգի միջոցով, որը գտնվում է Հավայիում և ներկայում բաղկացած է երկու աստղադիտակներից: Ստացված տվյալները բաց են օգտվելու համար:
Արագ և ճկուն շարժումներով մրցակցին շփոթեցնելու կարողություն և գնդակի հետ վարվելու ինտելեկտ. ահա այս հատկանիշներն է, ըստ Eurosport-ի՝ իր մեջ համախմբում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Վեսթ Հեմի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն ասել է, որ կատակել է, երբ պատմել է, որ արգելում է իր երեխաներին արտասանել Պորտուգալիայի «Ռեալի» հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը: