Բաժիններ՝

Հակառակորդն այս գիշեր կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային (Գյուլիստան) հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, «УТЕС» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031