Բաժիններ՝

Օբաման «կարմիր հեռախոսով» զանգահարել է Պուտինին. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետևանքների մասին։

Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։

Նշվում է, որ այդկերպ ամերիկյան իշխանությունները ձգտել են ընդգծել իրենց հայտարարությունների լրջությունը, որը Օբաման արել էր սեպտեմբերին Չինաստանում՝ G20 գագաթաժողովի ժամանակ։

Պաշտոնյայի խոսքով՝ Օբաման կապի սեանսի ժամանակ օգտագործել է «զինված հակամարտություն» արտահայտությունը։

«Միջազգային իրավունքը, ներառյալ օրենքները, որոնք վերաբերում են զինված հակամարտություններին, տարածվում է նաև կիբերտիրույթի վրա։ Մենք Ռուսաստանի գործողությունները կգնահատենք՝ ելնելով այդ չափանիշներից»,- ասվել է ուղերձի մեջ, որը Օբաման ուղարկել էր հոկտեմբերի 31-ին։

Հեռուստաալիքը ընդգծում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է Օբամայի կողմից «կարմիր հեռախոսի» օգտագործման փաստը՝ Մոսկվայի հետ կապվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս